Միաձուլումները և ձեռքբերումները Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը Lexology Panoramic Next միջազգային ուղեցույցում
28/10/2026
Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանը և ավագ իրավաբան Անի Մկրտումյանը ներկայացնում են Հայաստանի M&A շուկայի իրավական և գործարար առանձնահատկությունները Lexology Panoramic Next: M&A 2026 միջազգային ուղեցույցում։
Հրապարակումն անդրադառնում է միաձուլումների և ձեռքբերումների շուկայի հիմնական միտումներին, առավել ակտիվ ոլորտներին, կարգավորող դաշտի վերջին փոփոխություններին և Հայաստանում գործարքների իրականացման առանձնահատկություններին։
Կարդացեք ամբողջ վերլուծությունը մեր կայքում՝ https://dialog.am/storage/files/posts/posts_9318818055652_Lexology_Panoramic_Next_-_M_A_-_M_A__Armenia.pdf
Ծանոթագրություն
Lexology Panoramic-ը (նախկինում՝ Getting the Deal Through) պարբերաբար հրապարակում է համեմատական ուղեցույցներ ավելի քան 150 իրավազորությունների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ, որոնք գրվում են աշխարհի առաջատար իրավաբանների կողմից։