Դատական ակտերի կատարումը Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը Chambers-ի Global Practice Guide 2026-ում

Chambers and Partners-ի «Enforcement of Judgments 2026» ուղեցույցի հայաստանյան գլուխը հեղինակել են Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Արթուր Հովհաննիսյանը և իրավաբան Կիմա Դավոյանը։

Գլխում անդրադարձ է կատարվում գործնական հարցերի, որոնց բախվում են վարկատուներն ու վեճի կողմերը, երբ դատական ակտը կամ արբիտրաժային վճիռն արդեն կայացված է, բայց կամովին չի կատարվում։ Մասնավորապես, վերլուծության մեջ ներկայացված են՝

▪️ պարտապանի գույքի մասին տեղեկություններ ստանալու հնարավորությունները՝ ինչպես մինչև կատարողական վարույթը, այնպես էլ դրա ընթացքում,
▪️ ներպետական դատական ակտերի հարկադիր կատարման կարգը, ծախսերը և բողոքարկման հնարավորությունները,
▪️ օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման ընթացակարգը, ժամկետներն ու ծախսերը, ինչպես նաև այն հիմքերը, որոնցով դատարանը կարող է մերժել ճանաչումը,
▪️ ներպետական և օտարերկրյա արբիտրաժային վճիռների կատարման առանձնահատկությունները,
▪️ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ է 2026 թ. հունվարի 1-ից, սահմանված կարգավորումները։

Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ՝ https://dialog.am/storage/files/posts/posts_9396814578872_2026_-_Chambers_Global_Practice_Guide_-_Enforcement_of_Judgments_-_Armenia.pdf։

Chambers and Partners-ը Լոնդոնում հիմնադրված միջազգային հետազոտական ընկերություն է, որը ավելի քան երեք տասնամյակ գնահատում և վարկանշում է իրավաբանական ընկերություններին ու փաստաբաններին ամբողջ աշխարհում։ Նրա Global Practice Guides շարքը ներկայացնում է տարբեր երկրների օրենսդրության և պրակտիկայի համեմատական վերլուծություն, որը պատրաստում են յուրաքանչյուր երկրի առաջատար իրավաբանները։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21