Լիլիթ Կարապետյանը դասախոսությամբ է հանդես եկել հայաստանյան բիզնեսի համար վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների վերաբերյալ նախաձեռնության շրջանակում
18/11/2026
Կոնցեռն Դիալոգի գործընկեր Լիլիթ Կարապետյանը մասնակցել է «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և դրանց հասանելիության ընդլայնում հայաստանյան բիզնեսի համար» նախաձեռնությանը՝ հանդես գալով դասախոսությամբ։
Դասախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառման հնարավորություններին, դրանց առավելություններին և բիզնեսի համար ունեցած նշանակությանը։
Նախաձեռնությունն իրականացվում է Resolve Academy-ի, ICC Armenia-ի Արբիտրաժի և ADR հանձնաժողովի, Ամերիկյան համալսարանի ADR կլինիկայի և Կոնցեռն Դիալոգի համագործակցությամբ։