Անուշ Մարտիրոսյանը ղեկավարում է Ընկերության մարկետինգի և հաղորդակցությունների ուղղությունը։
Նրա գործունեությունը ներառում է կազմակերպության բրենդի զարգացման ռազմավարությունների մշակումը, արտաքին և ներքին հաղորդակցության համակարգման ապահովումը, ինչպես նաև հանրային հարաբերությունների, թվային հաղորդակցությունների, միջոցառումների կազմակերպման և մեդիա համագործակցությունների համակարգումը։
Ունենալով երկարամյա փորձ ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում՝ նա արդյունավետ համադրում է դասական PR-ի, բովանդակային մարկետինգի և թվային գործիքների համատեղ կիրառումը իրավաբանական մարկետինգի բարձր ստանդարտների ապահովման համար։
Նախկինում Անուշ Մարտիրոսյանը ղեկավարել է հաղորդակցությունների և մարկետինգի բաժիններ մի շարք խոշոր կազմակերպություններում, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում։
Բացի պրակտիկ աշխատանքից նա նաև դասավանդում է ԵՊՀ-ում, ունի գիտական աստիճան և ակտիվ մասնակցություն է ունենում մասնագիտական միջոցառումների, սեմինարների և դասընթացների կազմակերպմանը՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։