Մերի Բադոյանը մասնագիտացած է մտավոր սեփականության և քաղաքացիական իրավունքի ոլորտներում՝ իրավաբանական աջակցություն տրամադրելով ինչպես ընկերություններին, այնպես էլ անհատներին։ 2023 թվականից նա հանդիսանում է արտոնագրային հավատարմատար, իսկ 2025 թվականից՝ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ։ Մերի Բադոյանի մասնագիտական գործունեությունն ընդգրկում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության լայն շրջանակ՝ ներառյալ հեղինակային իրավունքները, ապրանքային նշանները, աշխարհագրական նշումները, արդյունաբերական նմուշները և գյուտերը։ Նա նաև իրականացնում է հաճախորդների ներկայացուցչություն քաղաքացիական և կոմերցիոն դատավարություններում։ Մինչ Concern Dialog-ին միանալը՝ Մերի Բադոյանը մասնագիտական փորձ է ձեռք բերել տարբեր կազմակերպություններում՝ զբաղեցնելով իրավաբանի և իրավաբանի օգնականի պաշտոններ։ Նա մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից առաջարկվող մասնագիտական դասընթացներին և ստանալով համապատասխան միջազգային հավաստագրեր։
Կոնցեռն Դիալոգին է միացել 2026 թվականին։