Նորայր Յուզբաշյանի մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքացիական և վարչական գործերով դատական ներկայացուցչությունն ու իրավական խորհրդատվությունը։ Մասնագիտացած է պայմանագրային, գույքային, աշխատանքային և ապահովագրական վեճերի, վարչական մարմինների որոշումների վիճարկման և սնանկության գործերով իրավական պաշտպանության ոլորտներում։
Ունի ավելի քան 9 տարվա մասնագիտական փորձ՝ ներկայացնելով ընկերությունների և ֆիզիկական անձանց շահերը ՀՀ բոլոր ատյանների դատարաններում, այդ թվում՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում։ Նրա փորձառությունն ընդգրկում է նաև իրավական ռազմավարությունների մշակումը, պայմանագրային հարաբերությունների կարգավորումը, վարչական վարույթներում շահերի պաշտպանությունը և վեճերի հաշտությամբ լուծումը։
Մինչև Կոնցեռն Դիալոգին միանալը՝ Նորայր Յուզբաշյանը մասնագիտական գործունեություն է ծավալել իրավաբանական խորհրդատվական ընկերություններից մեկում՝ զբաղեցնելով դատական պաշտպանության ղեկավարի պաշտոնը։
Ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը և ՀՀ Փաստաբանական դպրոցը։
Կոնցեռն Դիալոգի թիմին է միացել 2026 թվականին։
Լեզուներ
Կոնտակտներ