Կոնցեռն Դիալոգը կրկին միանձնյա առաջատար է (Band 1) հայաստանյան իրավաբանական ընկերությունների վարկանիշավորման շարքում․ հրապարակվել է Chambers Global 2026-ը

Փետրվարի 12-ին հրապարակվել է Chambers Global 2026 վարկանիշավորման աղյուսակը, որի համաձայն՝ ընդհանուր բիզնես իրավունքի ոլորտում Կոնցեռն Դիալոգը հերթական անգամ պահպանել է ամենաբարձր՝ Band 1 վարկանիշը հայաստանյան իրավաբանական ընկերությունների շարքում։

Կոնցեռն Դիալոգը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել նաև անհատ փաստաբանների վարկանիշավորման ցուցանիշով։ Հիմնական վարկանիշային ցանկում ընդգրկվել են կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, ավագ գործընկերներ Նարինե Բեգլարյանը և Արթուր Հովհաննիսյանը։

Կարևոր է նշել, որ վարկանիշավորումն իրականացվում է իրավաբանական ընկերությունների կողմից ներկայացված տեղեկատվության, ինչպես նաև Chambers and Partners-ի անկախ փորձագետների կողմից կատարված համապարփակ ուսումնասիրությունների հիման վրա։ Վերջիններս հաշվի են առնում հանրային աղբյուրներում առկա տվյալները, հաճախորդների և շուկայի մասնակիցների կարծիքներն ու գնահատականները, ինչպես նաև մի շարք այլ մասնագիտական չափորոշիչներ։

Անհատ մասնագետների վարկանիշավորումն իրականացվում է նույն խիստ և բազմաշերտ հետազոտական մեթոդաբանությամբ՝ ներառելով նրանց իրավական գիտելիքները, մասնագիտական փորձը, հաճախորդների հետ աշխատանքի որակը և այլ օբյեկտիվ գործոններ։

Ծանոթագրություն։ Chambers and Partners-ը միջազգային առաջատար անկախ իրավաբանական հետազոտական կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում ավելի քան 200 իրավասություններում։ Կազմակերպությունը տրամադրում է համապարփակ վարկանիշներ և վերլուծություններ աշխարհի առաջատար իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վերաբերյալ։

Գնահատականները ձևավորվում են ավելի քան 200 հետազոտողներից բաղկացած փորձագիտական թիմի կողմից իրականացվող խորքային մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21