Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոց. գիտելիքներ ոլորտի առաջատար փորձագետներից
28/04/2026
Հունիսի 18-ից 20-ը Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը և Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագիրը համատեղ կազմակերպում են «Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոցը»։ Սա բացառիկ հնարավորություն է իրավաբանական ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար՝ ստանալու տեսական գիտելիքներ և ծանոթանալու կորպորատիվ իրավունքի գործնական կիրառմանը։
Ինչո՞ւ մասնակցել
Ծրագիրը թույլ է տալիս խորանալ կորպորատիվ իրավունքի ամենապահանջված ոլորտներում ։ Մասնակիցները կուսումնասիրեն առևտրային կազմակերպությունների հիմնադրման գործնական խնդիրները, բաժնետերերի իրավունքները, կորպորատիվ կառավարումը, ինչպես նաև բաժնետոմսերի ռեեստրավարման և փոխանցման առանձնահատկությունները։
Ճանաչե՛ք մեր բանախոսներին
Դասընթացը կվարեն ոլորտի հեղինակավոր մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հարուստ փորձ և ճանաչում.
- Նարինե Բեգլարյան- Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր։
- Լիլիթ Կարապետյան- Կոնցեռն Դիալոգի գործընկեր։
- Նարինե Մելիքյան- Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն։
- Արաքսյա Հարությունյան- «ԱՐՄԲՐՈԿ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ։
Ծրագրի օրակարգը
Եռօրյա դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են հետևյալ թեմաները.
- Օր 1. Կորպորատիվ իրավունքի հիմունքներ
- Կորպորատիվ իրավունքի էությունը և առևտրային կազմակերպությունների հիմնադրումը (Լ. Կարապետյան)։
- ՍՊԸ-ների և ԲԸ-ների տարբերությունները, կանոնադրական կապիտալ (Լ. Կարապետյան)։
- Բաժնետիրական ընկերությունները ՀՀ-ում, արժեթղթերի ռեեստրավարում, գործնական խնդիրներ և Case study (Ա. Հարությունյան)։
- Օր 2. Բաժնետերերի իրավունքները և ընկերության կառավարումը
- Մասնակցի/բաժնետիրոջ իրավունքները՝ ժողովներին մասնակցություն, կառավարման մարմինների ձևավորում և տեղեկատվության հասանելիություն (Ն. Բեգլարյան)։
- Հիմնական կորպորատիվ գործարքներ՝ ներդրումներ, բաժնետիրական և օպցիոն համաձայնագրեր (Լ. Կարապետյան)։
- Օր 3. Կորպորատիվ կառավարման համակարգ և համաձայնագրեր
- Կորպորատիվ կառավարման համակարգը և դրա պատասխանատուները (Ն. Մելիքյան)։
- Մասնակցի/բաժնետիրոջ այլ իրավունքներ (շահութաբաժիններ, նախապատվության իրավունք, լուծարում) (Ն. Բեգլարյան)։
Ինչպե՞ս դիմել
Դպրոցին մասնակցությունն անվճար է, սակայն մասնակիցներն ընտրվելու են իրենց ինքնակենսագրության (CV) և մոտիվացիոն նամակի հիման վրա, որոնք պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի նպատակ դաշտում նշելով «Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոց» մինչև հունիսի 5-ը։ Նշենք, որ աշխատանքային փորձն այս ոլորտում պարտադիր չէ։