Սերգեյ Մարաբյան
Խորհրդատու գործընկեր

Սերգեյ Մարաբյանն ընկերությունում ղեկավարում է քրեական իրավունքի և քրեական դատավարության պրակտիկան: Կոնցեռն Դիալոգի թիմին է միացել 2024 թվականին։

Նախկինում՝ 10 տարի, աշխատել է քրեական գործերով դատավոր, որից վերջին 2 տարին զբաղեցրել է Հակառուպցիոն վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարանի հակակուռուպցիոն պալատի դատավորի պաշտոնները։ 4 տարի զբաղեցրել է նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 

Մինչ դատավոր նշանակվելը՝ աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ որպես դատարաններում մեղադրանքի պաշտպանության վարչության պետի տեղակալ։

Եղել է Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, IDLO և մի շարք այլ կազմակերպությունների ազգային փորձագետ՝ քրեական արդարադատության ոլորտի տարբեր հարցերով (խափանման միջոցներ, երեխաների իրավունքներ, դատական էթիկա, կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկա և այլն)։

Նա, պրակտիկ աշխատանքին զուգահեռ, զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, դասավանդում է  Երևանի պետական համալսարանում, Արդարադատության ակադեմիայում և Փաստաբանական ակադեմիայում։  Հեղինակ է մի քանի մենագրությունների և ուսումնական դասագրքերի, ինչպես նաև մոտ 5 տասնյակ գիտական հոդվածների և այլ աշխատությունների։

Լեզուներ

Կոնտակտներ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21